2020-04-05-a09379e0-3ce8-43a1-8bbc-32019d8acc5a.jpg

Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ պացիենտ է մահացել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ պացիենտ է մահացել: Այս մասին հայտարարել է Համալսարանական կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանին: Նրա խոսքով մահացածը 81 ամյա կին է, ում ապրիլի 3-ին տեղափոխել են Թբիլիսիի ծովի հոսպիտալից: Նրա վիճակը ի սկզբանե գնահատվում էր կրիտիկական:

Պացիենտն ունեցել է երկկողմանի թոքաբորբ, տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, ինչպես նաև ունեցել է սրտի քրոնիկ անբավարարություն զարկերակային գերճնշումով: Բժշկի խոսքով` պացիենտի վիճակը կարող էր վատթարանալ ցանկացած այլ վիրուսի հետևանքով:

Այս պահի դրությամբ Վրաստոնում պաշտոնապես հաստատված է կորոնավիրուսի 170 դեպք, բուժվել է 36 քաղաքացի: Հիշեցնենք, որ առաջին մահը գրանցվել էր նախօրեին` ապրիլի 4-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն