Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 10․04․20 (թարմացվող)

0։51- Առողջապահության ոլորտի առաջատար մասնագետ Էնթոնի Ֆաուչին կոչ է արել հանրությանը շարունակել մնալ տանը, քանի որ հոսպիտալացման թվի նվազումն ԱՄՆ-ում ազդակ է, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։

Զգոնության կոչերն ու փակ ռեժիմի պահպանումը՝ ի հակառակ տնտեսությունը վերաբացելու մասին խոսակցությունների, ապացուցեցին, որ տանը մնալու սահմանափակումները դրական են անդրադառնում վարակի տարածման դեմ պայքարում, հատկապես Նյու Յորքում, որը շարունակում է մնալ համաճարակի էպիկենտրոն ԱՄՆ-ում: |armenpress.am|

23։58- Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքի շտապ օգնության ծառայությունում անհետաձգելի դեպքերի խմբի ղեկավար Մարկ Նոյզեն եղել է ֆրանսիական արևելյան քաղաքով անցած կորոնավիրուսի փոթորկի էպիկենտրոնում: Վերջին մի քանի օրվա ընթացքում նա որոշակի փոփոխություն է նկատում՝ պնդելով, որ կորոնավիրուսի դեպքերի թվի նվազման դրական տեղաշարժ կա։
«Գնալով իրավիճակը կարգավորվում է»,- ասել է նա Ֆրանսիայում կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոն Մյուլուզում կորոնավիրուսի դեպքերի մասին։
Նրա խոսքով՝ իր թիմը վերջին օրերին ավելի քիչ կանչեր է ստանում, ինչը թույլ է տալիս անձնակազմին «մի փոքր հանգստանալ և շունչ առնել»։ |Reuters||tert.am|

21:04- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարող է կարճ հեռավորություններ անցնել ընդմիջումների միջեւ՝ հիվանդանոցում բուժման շնորհիվ:
55-ամյա Ջոնսոնը հոսպիտալացվել էր կիրակի կորոնավիրուսի ախտորոշմամբ: Նրա վիճակը վատացել էր, եւ նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք: Ապրիլին 9-ին նրան վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխել էին ընդհանուր բաժանմունք: |Reuters||news.am|

19:02- Ավելի քան 30 երկրներ դիմել են Ռուսաստանին՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի մատակարարման խնդրանքով: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Օլեգ Բոչարովը։ Նրա խոսքով՝ ձեռնարկություններն ավելացնում են բժշկական սարքավորումների արտադրությունը «ինչպես Հայրենական մեծ պատերազմի ժամանակ»: Ապրիլին արտադրությունը նախատեսվում է բարձրացնել 8 անգամ, մայիսին՝ 25, իսկ հունիսին՝ 30։ |ria.ru||tert.am|

17:18- Մի շարք ապրանքներ ազատվում են ներկրման հարկերից։ Դրանք են՝ ախտահանիչ նյութերը, անհատական պաշտպանության միջոցները, դիագնոստիկայի համար անհրաժեշտ ռեագենտները, բժշկական սարքավորումներն ու նյութերը։ Առաջին անգամ, ընդունվել է միասնական որոշում․ ժամանակավորապես արգելել նշված ապրանքների արտահանումը միության սահմաններից դուրս։
[ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը խոսքը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ընթացքում]

15։29-ԵՄ ֆինասների նախարարների խորհուրդը համաձայնության է եկել անդամ պետությունների տնտեսության վերակագման միջացառումների ծրագրի շուրջ։ Փաթեթի ընդհանուր արժեքն է 500 միլլիարդ եվրո, այս մասին գրառում է 

15։08- Լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, որոնք կմասնակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճեպազրույցներին, նախապես կհանձնեն կորոնավիրուսի ախտորոշման թեստ: |armenpress.am|

14։58- Ռումինիայում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 5 հազար 200-ը, մահացել է առնվազն 246 մարդ:Ռումինիան կորոնավիրուսի կապակցությամբ չի արգելում քաղաքացիներին մեկնել արտասահման, քանի որ այդպես մարդիկ աշխատանքի հարց են լուծում և դրանով թուլացնում են երկրի ներսում առկա ծանր սոցիալական և տնտեսական ճգնաժամը:
Ռումինիայի խնդրանքով Գերմանիան անցած շաբաթ համաձայնել է խիստ ստուգումների իրականացման՝ պայմանով՝ ընդունել 80 հազար սեզոնային աշխատող: |azatutyun.am|

14։15- Մալայզիան երկարացնում է տեղաշարժի ու ճանապարհորդությունների սահմանափակումների ռեժիմը մինչև ապրիլի 28-ը։ Սահմանափակումները մտցվել էին մարտի 18-ին ու նախնական պետք է ավարտվեին ապրիլի 14-ին, սակայն ուրբաթ օրը հաստատվել է վարակի 118 նոր դեպք՝ ընդհանուր քանակը հասցնելով 4 200-ի։|reuters.com|

14։13-Կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված արտակարգ դրությունը Ղազախստանում կերկարացվի մինչև ապրիլի վերջ, այսօր այդ մասին հայտարարել են երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի գրասենյակից։|reuters.com|

13։41-Չինաստանի կառավարությունը Ղազախստան է ուղարկել բժիշկ-փորձագետների խումբ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար:Խմբում ներառված են 10 բժիշկ: Նրանք մասնագիտացված են ինտենսիվ թերապիայի, ինֆեկցիոն հիվանդությունների, չինական ավանդական բժշության գծով:
Չինաստանի մասնագետները ղազախստանցիներին կփոխանցեն իրենց փորձը` կապված բուժման, ախտորոշման, կանխարգելման հետ: Տեղում կանցկացվեն բժիշկների, սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացներ:
Չինաստանից մասնագետների խումբը բերել է նաև բժշկական պարագաներ՝ դիմակներ, պաշտպանիչ հագուստ, սարքավորումներ: [«Սինխուա» գործակալություն] |armenpress.am|

12։29- Ռուսաստանում ներկայում վարակվածների ընդհանուր թիվը 11 հազար 917 է, կորոնավիրուս է գրանցվել 82 շրջանում: Վերջին մեկ օրում վարակից մահացել է 18 մարդ: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 94 մարդ։ 
[ՌԴ օպերատիվ շտաբ] |armenpress.am|

12։28- Թուրքիայի մեծ քաղաքներում բնակչության 85-90%-ն ամբողջությամբ ինքնամեկուսացվել է տներում: Երկրի 180 տարբեր բնակավայրերում, որտեղ ընդհանուր առմամբ 122.500 մարդ է ապրում, կիրառվում է խիստ կարանտինային ռեժիմ: Եվս 15.500 մարդ մեկուսացված է ուսումնական հաստատություններին պատկանող հանրակացարաններում: Երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված սահմանափակումերին չենթարկվելու համար 26.000 քաղաքացու նկատմամբ իրավական ու վարչական տույժ ու տուգանքներ են կիրառվել:[ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլու] |ermenihaber.am|

12։11-Մոտ օրերս Լեհաստանը կարող է հասնել վարակի կիզակետին, ուրբաթ օրը հայտարարել է կառավարության խոսնակ Պյոտր Մյուլլերը։ 

Ապրիլի 9-ի դրությամբ Լեհաստանում գրանցվել է վարակի 5 575 դեպք ու 174 մահ։ |reuters.com|

12։08- Յեմենում ուրբաթ օրը գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։|reuters.com|

11։48- Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը 2021 թվականից տեղափոխվել է 2022 թվական: Նման որոշում է կայացրել Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան` հաշվի առնելով այն փաստը, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն Տոկիոյի օլիմպիական խաղերը, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, անցկացնելու է 2021 թվականին: |armenpress.am|

11։37- Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը  ՝ 230 է։
Բուժվածների թիվը ՝ 52, մահացածների թիվը ՝ 3
Մեկուսացվածների թիվը`4908, հոսպիտալ հսկողության տակ `430։ |stopCov.ge|

11։20- Վրաստանի առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսի ստուգման նոր կարգ:մարդկանց մի մասը ստուգվելու է այսպես կոչված՝ «արագ թեստերով»: Այսպիսի թեստերը նախատեսված են կալանավայրերի, ծերանոցների, նյարդահոգեբանական դիսպանսերների, Պաշտպանության նախարարության ու հոգևորականների համար:
Դրական պատասխանի դեպքում՝ անձը կուղարկվի ինքնամեկուսացման ու հավելյալ թեստավորում կանցնի՝ լաբորատորիայում: Արագ թեստավորումը կվերաբերի նաև ռիսկային խմբերին՝ հիվանդացածների հետ կոնտակտներին, բարձր տարածվածության ռիսկ ունեցող գոտիների բնակիչներին, նաև ռազմավարական նշանակությամբ օբյեկտներում աշխատողներին՝ առանց նախանշանների: |aliq.ge|

11։07- BBC բրիտանական լրատվականի հետ հարցազրույցի ժամանակ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտին ասել, է որ կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում Եվրամիությունը՝ որպես կառույց, կանգնած է ձախողման վտանգի առաջ։ Վարչապետի խոսքերով ԵՄ-ն պետք է արձագանքնի այս մարտահրվերին, որը նա անվանել է «ամենամեծ փորձությունը 2-րդ համաշխարհային պատերազմից ի վեր»։Նա նշել է, որ  եթե իրենք չօգտագործենք Եվրոպական նախագծին նոր շունչ տալու հնարավորությունը, ապա ձախողման հեռանկարը իրական է ։

10։56- Թուրքիայում ապրիլի 9-ի երեկոյան ամփոփված վերջին տվյալների համաձայն՝ նոր տեսակի կորոնավիրուսից երկրում մահացել է ևս 96 մարդ։
 ❗️24 ժամվա ընթացքում իրականացված 28.578 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4.056 նոր դեպք։ 1552 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։  Նույն ժամանակահատվածում առողջացել է 296 վարակակիր։ [ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջա] |ermenihaber.am|

10։19- ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերրեսը իր խոսքում նշել է, որ կորոնավիրուսը, որն արդեն վարակել է 1,5 միլիոն մարդ ու դարձել 90 000 մահվան պատճառ, մեծապես վտանգում է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման գործը, ինչը կարող է հանգեցնել հասարակական անկարգությունների ու բռնությունների ալիքի, ինչն էլ, իր հերթին, կվտանգի վարակի դեմ պայքարը։ 
Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակը սերնդի պայքար է, ու ինքնին ՄԱԿ գոյության իմաստը։
Պեկինը ի սկզբանե դեմ էր, որ Անվտանգության խորհուրդն իր մասնակցությունն ունենա այս գործում՝ ասելով, որ դա իր մանդատից դուրս է։ Մինչդեռ ԱՄՆ-ն պնդում էր, որ Խորհդրի ցանկացած գործղության մեջ պետք է անպայմանորեն հղում կատարվի վարակի ծագմանը, խոսքը գնում է Չինաստանի մասին, որտեղ գրանցվել էին առաջին դեպքերը։ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կոչ է անում վերջ տալ հակամարտություններին ու հրադադար հայտարարել ամբողջ աշխարհում։ | reuters.com|  Կարդալ ավելին

10։02- ????Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 605 հազար 277-ի: 
❌Մահացածների թիվն անցել է 95 հազարը: Ապաքինվել է ավելի քան 356 հազար մարդ:
????????Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 468 հազար 895 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 16 հազար 697 է: 
????????Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 153 հազար 222: Մահացության ցուցանիշը 15 հազար 447 է:  |armenpress.am|  Կարդալ ավելին

9։58- Թուրքիայում Վրաստանի հյուպատոսությունը նպաստել է, որ Ստամբուլից հայրենիք վերադառնա կորոնավիրուսով վարակված Վրաստանի քաղաքացին, ով 20 օրվա ընթացքում բուժում է ստացել թուրքական կլինիկաներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։[Վրաստանի  ԱԳՆ] |aliq.ge|

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն