Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

ՀՀ տարածքում՝ ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքէջից։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝ ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով