tert.am: Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որը մի քանի տարվա բացակայությունից հետո կրկին վերադարձել է Կիև և ստացել Ուկրաինայի քաղաքացիություն, News One հեռուստաալիքի եթերում կիսվել է իր տպավորություններով, հաղորդում է Корреспондент-ը:
«Կիևում գրեթե ոչինչ չի փոխվել, ես չգիտեմ՝ լավ է դա արդյոք. Չի փոխվել մարդկանց կենսամակարդակը, չեն փոխվել ենթակառուցվածքները, սակայն մարդկանց մեջ ես հույս եմ տեսնում»,- ասել է Սաակաշվիլին: