Արարատի մարզում ունենք կորոնավիրուսով 201 վարակակիր. Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տվյալներ է ներկայացրել մարզում կորոնավիրուսով վարակվածների թվի վերաբերյալ:

«Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 201 վարակակիր, 600 մեկուսացված։ «Արտաշատի» բժշկական կենտրոնում բուժում է ստանում 110 պացիենտ։

Մնացե՛ք տանը,
Սահմանափակե՛ք շփումները,
Հետևե՛ք անձնական հիգիենային,
Առո՛ղջ եղեք»,- գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով