Դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը կերկարաձգվի չորս ամսով |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը 4 ամսով երկարաձգել:

 «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ ապրիլի 13-ի արտահերթ նիստում ստացավ 107 կողմ ձայն:

 Արտակարգ դրության հայտարարմամբ սահմանափակվել են անձանց ազատ տեղարշարժի, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների հետ անմիջական շփում պահանջող գործողությունները, ինչը էական խոչընդոտ է հանդիսանում դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման հարցում: Եվ մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունները հնարավորություն չունեն դիմելու լիցենզավորման գործակալություն՝ իրենց հայտերը նորմալ ընթացակարգով դիտարկվելուց հետո լիցենզիա ստանալու համար: Այսպիսով «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետն առաջարկվում է երկարաձգել ևս չորս ամսով: Առաջարկվող փոփոխությամբ՝ լիցենզավորման պարտադիր պահանջն ուժի մեջ կմտնի ոչ թե ապիլի 15-ին, այլ օգոստոսի 15-ին:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չէին եղել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով