Սիսիանում քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ բռնության դեպքերի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է երկու քրեական գործ |armtimes.com|

armtimes.com: Սիսիանում քաղաքացիների նկատմամբ պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ բռնության դեպքերի վերաբերյալ հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է երկու քրեական գործ:

Այս մասին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Առաջին քրեական գործը, որ վերաբերում է Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի եւ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-ին կետով (բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունները անցնելը):

Մարտին Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանը մեր զրույցում պատմել էր, որ տեղեշարժման թերթիկի վերաբերյալ ծագած միջադեպի ժամանակ ոստիկանապետը բռնություն է գործադրել Հարությունյանի, նրա հոր եւ հորեղբոր որդու նկատմամբ:

Շարունակությունը՝ armtimes.com-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով