2020-04-14-60fa8066-bb96-4f21-93e7-16293800a732.jpg

Վրաստանում արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչև մայիսի 10-ը |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի կառավարության շենքում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարեց, որ դիմելու է նախագահին՝ Վրաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի 10-ը երկարաձգելու նպատակով:

Երկրորդ կարևոր որոշումը, որը հայտարարեց վարչապետը՝ Վրաստանի 4 խոշոր քաղաքներին էր վերաբերում: Կառավարության որոշմամբ՝ ապրիլի 15-ի ժամը 21:00-ից 10 օր շարունակ կարգելվի Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի մուտքը և ելքը:

Գախարիայի խոսքերով, սահմանափակումները պետք է լիարժեք գործեն, որպեսզի հնարավոր լինի մայիսի կեսերից փուլ առ փուլ վերացնել դրանք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն