Վրաստանում պատրաստվում են համաճարակի պիկին |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է երկրում կորոնավիրուսի տարածման տվյալներին: Չիքովանին նշել է, որ Վրաստանը պատրաստվում է համաճարակի պիկին, ներքին տարածման դեպքերը զգալիորեն շատացել են:

Վարչապետի խորհրդականը հայտարարել է նաև, որ այս պահին հետազոտվում են նոր հաստատված դեպքերը, փորձում են պարզել նրանց կոնտակտները:

Չիքովանին հիշեցրել է, որ այսօր` ապրիլի 15-ին, ժամը 21:00-ից կփակվեն 4 մեծ քաղաքների` Թբիլիսիի, Բաթումիի, Քութայիսիի, Ռուսթավիի մուտքերը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով