Այս պահի դրությամբ կնքվել է ավելի քան 700 գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր |armenpress.am|

armenpress.am: Գյուղատնտեսական գործունեություն ծավալողները հնարավորություն ունեն օգտվել արտոնյալ պայմաններից և  գյուղատնտեսական ապահովագրական պայմանագիր կնքել։

Ապրիլի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։

«Այս պահին կնքված է ավելի քան 700 գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր։ Ամենաշատը կարկտի և հրդեհի ռիսկերից են գյուղացիները օգտվում։ Մինչև ապրիլի 20-ը դրությամբ ունենք վերջնաժամկետ խնձորը կարկտից ապահովագրելու համար և մայիսի 1-ին ավարտվում է ժամկետը աշնանացան և գարնանացան ցորենի և գարու՝ կարկտից և հրդեհից ապահովագրելու համար»,- նշել է Օհանյանը։

Նա  ֆերմերներին հորդորում է օգտվել հնարավորությունից մինչև ապահովագրական հայտի վերջնաժամկետը լրանալը, քանի որ հակառակ դեպքում ռիսկերի հետևանքով հասցված վնասները միայնակ են փոխհատուցելու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն