2020-04-16-8bc31be1-f4ce-4d3a-8bfb-40ec95658597.jpg

Մշակույթի ու սպորտի կրթական հաստատությունների աշխատակիցները առողջության ապահովագրություն կստանան. Վիրաբյան

Մշակույթի ու սպորտային կրթական հաստատությունների աշխատակիցները առողջության ապահովագրություն կստանան:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ մանրամասնելով.

Երևանի 2020թ․ բյուջեի շրջանակներում համայնքի ենթակայության 44 մշակութային և 41 մարզական կազմակերպությունների (երաժշտական եւ արվեստի դպրոցներ, մշակույթի տներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ, «Հայ-Արտ» մշակութային կենտրոն) ընդհանուր առմամբ 2663 աշխատակիցներ ս. թ. ապրիլի 1-ից ընդգրկվել են «Առողջության ապահովագրություն» ծրագրի շահառուների ցանկում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն