Ծնողական փառքի մեդալին արժանացած ընտանիքներին ամսական 40 հազար դրամ պատվովճար կտրամադրվի |pastinfo.am|

pastinfo.am: Ազգային ժողովը «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն ընդունեց երկրորդ ընթերցմամբ:

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է ծնողական փառքի մեդալին արժանացած ընտանիքներին ամսական 40 հազար դրամ պատվովճար տրամադրել:

Նախագիծն ընդունվեց 115 կողմ, 2 ձեռնպահ ձայներով:

Ծնողական փառքի մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի զավակ: Եվ մեդալը շնորհելու համար միջնորդություն կարող են ներկայացնել ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը կամ ԲԴԽ նախագահը՝ իրենց ոլորտի ներքո գտնվող անձանց համար: Որոշումը ստորագրում է ՀՀ նախագահը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով