2020-04-16-b7db72a2-493b-4825-87e3-4c2f1f02cb9b.jpg

Եվրոպական հանձնաժողովի նախագահը Եվրոպայի անունից ներողություն է խնդրել Իտալիայից համավարակի տարածման սկզբում նրանց կողքին չլինելու համար

Այսօր Եվրոպական խորհրդարանի համավարակի հարցերով 2-րդ հատուկ նիստի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպայի անունից ներողություն է խնդրել Իտալիայից համավարակի տարածման սկզբում նրանց կողքին չլինելու համար։ 

«Շատերն այնտեղ չէին, երբ ամենասկզբում Իտալիային անհրաժեշտ էր օգնության ձեռք։ Այնուամենայնիվ, այժմ Եվրոպան դարձել է համաշխարհային միասնության սիրտը», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայնենը՝ մատնանշելով ԵՄ կառույցների ու անդամ պետությունների միահամուռ ջանքերը՝ տրամադրելու բժշկական սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ ու ֆինանսական միջոցներ նախատեսված տնտեսական վերականգնման համար։

 

Աղբյուրը՝ euronews.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն