armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ կարդացել է Ֆեյսբուքի միջոցով իրեն ուղղված նամակները և պարզել, որ կառավարության աջակցության ծրագրերից օգտվելու համար մարդիկ տեղեկատվության պակաս ունեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ հեռախոսով իրենց մասնագետներն աջակցում են քաղաքացիներին, թե այդ ծրագրերից օգտվելու համար որ դաշտում ինչ տվյալներ պետք է լրացնել օնլայն համակարգում: Նրա խոսքով՝ կան քաղաքացիներ, որ շատ պարզ տեղեկատվության կարիք ունեն, օրինակ, ինչ է ՀԾՀ-ն, սոցիալական քարտը և այլն:
Հիմա, կներեք, բայց ես չգիտեմ՝ ՀԾՀ-ն ի՞նչ է, ասեք՝ ի՞նչ է, ներկաներից ո՞վ գիտի: Եթե միջոցառում ենք անում, որտեղ ՀԾՀ-ի բացվածքն իմանալը սկզբունքորեն կարևոր է, ուրմեն մենք պետք է ուրիշ բանով չզբաղվենք»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր քաղաքացու պետք է պարզաբանել ՀԾՀ-ն ինչ է, ՀՎՀ-ն ինչ է:
Եվ մենք հիմա արդեն ստիպված ենք հրապարակային սա քննարկել, աշխատանքային ռեժիմով արդեն 5-6 անգամ քննարկել ենք այս հարցը»,- ասաց նա: Վարչապետը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հանձնարարեց, որպեզի անձամբ նա երկու ժամը մեկ ստուգի, թե ինչպես է աշխատում համակարգը, ինչ է արվում այս հանձնարարականները կատարելու ուղղությամբ: