Եգիպտոսը հրավիրում է վիրտուալ շրջայց կատարել դամբարաններում և այլ տեսարժան վայրերում |hetq.am|

hetq.am: Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որը զբաղվում է երկրի պատմա-մշակութային ժառանգության պաշտպանությամբ և պահպանմամբ, աշխարհին հնարավորություն է տալիս անվճար, առցանց շրջագայել Եգիպտոսի դամբարաններով և այլ հայտնի կառույցներով։ Նախարարությունը շրջագայությունները սոցիալական ցանցերում տարածում է #StayHome հեշթեգով։  

Ministry of Tourism and Antiquities

@TourismandAntiq

 

انتظرونا الساعة ٨ مساءً مع القطعة الثانية التي اخترناها لكم من المتحف المصري بالتحرير.
Follow us tonight at 8 pm CLT, and don’t miss the second artifact that we chose to share with you from The Egyptian Museum in Tahrir.

View image on Twitter

Այս այլընտրանքային շրջագայությունների հիմքում ընկած է կառույցների եռաչափ մոդելավորումը, որը հնարավորություն է տալիս ազատ շրջել դամբարաններում, մոտեցնել տեսախցիկը, ուսումնասիրել նույնիսկ ամենամանր դետալները։

Այս դեպքում կարելի է ասել, որ մեկուսացումն ունի իր առավելությունները․ մի քանի ժամում կարելի է շրջել Եգիպտոսի հայտնի տեսարժան վայրերով։ Նման վայրերը սովորաբար մարդաշատ են լինում, իսկ վիրտուալ շրջագայությունը հնարավորություն է տալիս խուսափել այլ այցելուներից և ուսումնասիրել շինությունները, որքան ցանկանանք։

Այս պահին հնարավոր է շրջագայել 8 տեսարժան վայրերով․

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն