Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա բարձրացող ստորգետնյա ուղեանցը փակ կլինի
Հարգելի քաղաքացիներ,
ապրիլի 17-ին, ժամը 10:00-ից, վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես կփակվի և կդադարեցվի Աբովյան պուրակից դեպի Մյանիկյան պողոտա տանող ստորգետնյա ուղեանցի երթևեկությունը:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»: