Պատգամավորները քննարկեցին ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի բացահայտման օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց  «Իմ քայլը» խմբակցության  պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էներգետիկայի բնագավառում արտադրություն իրականացնողների իրական բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել թափանցիկ՝ ըստ էության բացահայտելով իրական սեփականատերերին: «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Արտակ Մանուկյանը:

Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնող ընկերություններում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները կդառնան թափանցիկ, կլինի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:

Պատգամավորը հիշեցրեց, որ նախորդ քննարկմանը հորդորել էր դեմ քվեարկել նախագծին, որ ժամկետի փոփոխություն անեն ու նորից ներկայացնեն: «Հիմա ժամկետը փոխել ենք: Ձեր դատին ենք հանձնում, որպեսզի հունվարի 1-ից կարողանանք էներգետիկ համակարգի իրական բոլոր սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը հասանելի, մատչելի դարձնել»,-ասաց Մանուկյանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը նշեց, որ կառավարության դիրքորոշումը սկզբում եղել է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից՝ պայմանավորված Արդարադատության նախարարության գործընկերի մտավախությամբ: Սակայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որպես ոլորտի քաղաքականություն վարող մարմին, միշտ կողմ է եղել և ողջունել է նախաձեռնությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով