Քննարկվել են սոցիալական և տնտեսական աջակցության ընթացքն ու տնտեսության խթանման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանին նախ զեկուցվել է հաստատված 13 միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացիկ արդյունքները։ Նրա խոսքով՝ 1-ին միջոցառման մասով հաստատված վարկերի քանակը կազմում է 224, ծավալը՝ 10 մլրդ 226 մլն դրամ: 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է 1035 վարկային հայտ, որից գյուղատնտեսության ոլորտին տրամադրված միկրովարկերի քանակը կազմում է 856։ Հաստատված վարկային գումարի ծավալը 2 մլրդ 830 մլն դրամ է։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է 3-րդ միջոցառման կատարման ընթացքին. հաստատվել է 167 վարկային հայտ՝ 1,6 մլրդ դրամ ծավալով։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցել է, որ 5-րդ միջոցառման շրջանակում արդեն կատարվել է 7639 շահառուի վճարում՝ 1 մլրդ 227,4 մլն դրամ ծավալով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ 4-րդ, 6-րդ և 7-րդ ծրագրերը հաջողությամբ ընթացքի մեջ են և շահառուներին նախատեսված աջակցության մեծ մասը փոխանցվել է: 8-րդ միջոցառման շրջանակում արդեն իսկ վճարվել է 55 հազար 800 շահառուի, դիմումների ստացումը շարունակվում է։

9-րդ միջոցառումը ևս իրականացման փուլում է, ընթացքի մեջ է դիմումների ստացման գործընթացը, կատարվում է շահառուների նույնականացում և ցանկերի համադրում։ Նշված աշխատանքների ավարտից հետո գումարները սեղմ ժամկետում կփոխանցվեն շահառուներին։

Զեկուցվել է նաև 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ միջոցառումների կատարման մասին։

Խորհրդակցությանը քննարկվել են նաև պետություն-մասնավոր գործընկերության ներքո տարբեր ոլորտներում ենթակառուցվածքային ներդրումային ծրագրերի հեռանկարները, որոնք ուղղված կլինեն տնտեսական աճի ապահովմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով