2020-04-16-6d401eff-f261-4312-b563-444b6fb71734.jpeg

Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են օգտվել Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից․ Իտալիայում ՀՀ դեսպանություն

Իտալիայում ՀՀ դեսպանությունը Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներին տեղեկացնում է, որ հնարավորություն կա օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։

Ըստ «Բելավիա» ընկերության պաշտոնական կայքի, այս պահի դրությամբ առկա են ապրիլի 24-ի և դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար նախատեսված թռիչքների տոմսեր։

Սույն հայտարարությունը տեղեկատվական բնույթի է և Իտալիայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով Հռոմ-Մինսկ-Երևան թռիչքի հնարավոր չեղարկման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն