Տիգրան Խաչատրյանը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը գործարարների հետ քննարկել է արտակարգ իրավիճակում արտադրությունների կազմակերպման հնարավորությունները:

Տնտեսվարողները դիտարկումներ են ներկայացրել արտադրամասերում համավարակի  կանխարգելիչ միջոցառումների պարտադիր պահաջների վերաբերյալ: Նշվել են այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ արտադրամասերում համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով Պարետատան կողմից նվազագույն պահանջների սահմանմանհետևանքով:

Գործարարների հետ քննարկվել են նաև Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների չափանիշները, դրանցում փոփոխությունների փոփոխություններ կատարելու հնարավորությունները:

Նախարարը խոստացել է բարձրաձայնված խնդիրները քննարկել Կառավարության մյուս անդամների հետ և արձագանքել հնարավորինս սեղմ ժամկետում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով