edition.cnn.com: Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել բոլոր նահանգեպետերի հետ ու նրանց ներկայացրել կորոնավիրուսի տարածման կանխմանն ուղված միջոցառումների թուլացման ուղեցույցը։ Հեռախոսազրույցի ժամանակ նախագահը նշել է, որ միջոցառումների թուլացման քաղաքականությունն ու քայլերը թողնում է առանձին նահանգների հայեցողությանը։
«Ես ճանաչում եմ ձեզանից գրեթե բոլորին։ Դուք շատ ունակ մարդիկ եք ու դուք ինքներդ պետք է որոշեք ձեր քայլերը», – նշել է նախագահը։
Ու մինչդեռ գործարարները, քաղաքական գործիչներն ու նահանգապետերը զգուշացնում են, որ անբավարար թեստավորումը կարող է վտանգել վերականգնմանն ուղղված բոլոր ջանքերը, Թրամփը պնդում է, որ տնտեսությունը, այնուամենայնիվ, պետք է վերսկսի գործել։
Երեկ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ նաև հայտնել է, որ ըստ նոր ուղեցույցի կան որոշ նահանգներ, որոնք կարող են վերսկսել իրենց գործունեությունն անգամ վաղվանից։
Աղբյուրը՝ edition.cnn.com
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի