20:45- Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է ևս երեք շաբաթով երկարաձգել կարանտինի ռեժիմը:
Կառավարությունը քննադատության է ենթարկվում կանխարգելիչ միջոցներին ուշացումով դիմելու և վիրուսի զսպումը ձախողելու համար: Բրիտանիայում կարանտինը հայտարարվել է մարտի 23-ին, այն բանից հետո, երբ Եվրոպայում երկրների մեծ մասն արդեն դիմել է այդ քայլին: |azatutyun.am|
20:40- Անգլիայի Պրեմիեր լիգայի թիմերը ցանկություն ունեն ավարտին հասցնել առաջնությունը` անկախ կորոնավիրուսի պանդեմիայից: Լիգայի կազմակերպիչները և ակումբների ներկայացուցիչները հաստատել են, որ նախնական որևէ ժամկետ չկա, և առաջանահերթ է՝ կորոնավիրուսի պանդեմիան նահանջի: Բայց մրցաշրջանը չի չեղարկվի: ԱՊԼ թիմերն ուզում են մրցաշրջանն ավարտել մինչև հունիսի 30-ը: |BBC|
19:25- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է՝ իրեն զգուշացրել են, որ Բելառուսը վիրուսի դեմ պայքարի ճիշտ ուղի չի ընտրել, սակայն, նախագահի խոսքերով, «Բելառուսի ճանապարհով գնալու համար համակարգ է պետք ունենալ»: Ըստ նրա՝ պետությունը հետևողականորեն հակազդում է վիրուսին՝ պայքարում է օջախների դեմ՝ առանց մեկուսացնելու մարդկանց, առանց անցագրեր գրելու: | БелТА| |shantnews.am|
18:30- Շվեդիայի արքայադուստր Սոֆիան կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնին սկսել է բուժքույր աշխատել։ Նա Ստոկհոլմի Sophiahemmet հիվանդանոցում աշխատանքի է անցել ապրիլի 16-ից: Սկզբում 35-ամյա արքայադուստրը անցել է արագացված եռօրյա դասընթաց, որի ընթացքում սովորել է աշխատանքի հիմունքները: |Daily Mail| |tert.am|
17։03- Քանի դեռ չկա պատվաստանյութ, չի կարելի խոսել բնականոն կյանքին վերադառնալու մասին, սակայն իշխանություններն աշխատում են այն ուղղությամբ, որ ծովափում հնարավոր լինի իտալացիների հանգիստը կազմակերպել: Նախատեսված իրերի կահավորումն այնպես կազմակերպել, որ միմյանց միջև հեռավորությունը լինի 10-14 մետր: Տարիքով մարդկանց համար կսահմանվի կոնկրետ ժամ:
Տարածքն ախտահանելու գործընթացը կլինի ամենօրյա: Ընդհանուր խաղահրապարակներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի: [Իտալիայի մշակույթի փոխնախարար Լորենցա Բուոնակորսի] |armenpress.am|
16։10- Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը, ամփոփելով կորոնավիրուսի հետ կապված կարանտինի միջոցառումները, առանձնացրել է դրական արդյունքները: Նա նշել է,որ համաճարակը Գերմանիայում դարձել է առավել վերահսկելի։Նախարարի խոսքով՝ երկրում ի հայտ եկող նոր դեպքերի թիվը կրճատվում է: Ապրիլի 12-ից սկսած ապաքինվում է ավելի շատ մարդ, քան վարակվում է: | armenpress.am|
15:24- Իրանում կորոնավիրուսի ապրիլի 17-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.
????Վարակակիրների թիվն ավելացել է 1.499-ով
Ընդհանուր՝ 79.494
????Մահացածների թիվն ավելացել է 89-ով
Ընդհանուր՝ 4.958
????Ծանր վիճակում է գտնվում 3.563 անձ
????Ապաքինվածների թիվն ավելացել է 1.835-ով
Ընդհանուր՝ 54.064
????Մինչ այժմ թեստավորվել է 319․879 անձ։ [Իրանում ՀՀ դեսպանություն]
14:55- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անհրաժեշտ է համարում հաջորդ շաբաթվանից դպրոցներում ուսումնական գործընթացի վերսկսումը:
Վերջնս այս մասին հայտարարել է ապրիլի 17-ին մարզեր կատարած աշխատանքային այցի ընթացքում՝ ընդգծելով, որ կամաց-կամաց պետք է սկսել սովորել և քիչ-քիչ այդ պրոցեսը գործի գցել:|armenpress.am|
14:49- Դանիան շարունակում է թուլացնել կարանտինի ռեժիմը: Դանիայի իշխանությունները հայտարարել են սահմանափակումները հետզհետե հանելու մասին:
????Ապրիլի 20-ից երկրում կբացվեն վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, ավտոդպրոցները և այլ փոքր ընկերություններ:
✅ 11 տարեկանից ցածր երեխաների համար դպրոցներում պարապմունքներն արդեն սկսվել են: Շաբաթվա սկզբին բացվել են որոշ խանութներ:
????Ռեստորանները, բարերը և մարզադահլիճներն դեռ կմնան փակ:
Երկրի սահմանները ևս փակ են:|armenpress.am|
13:47- Կորոնավիրուսով պայմանավորված՝ երկարաձգվել է օտարերկրյա քաղաքացիների համար Վրաստանում գտնվելու թույլատրելի ժամկետները:
Սա կվերաբերի մինչ 2020-ի մարտի 14-ը Վրաստանում օրինական գտնվող ոչ քաղաքացիներին: Այն դեպքում, եթե նրանք չեն կարող լքել Վրաստանը մի շարք պատճառներով, երկրում գտնվելու օրինական ժամկետը կերկարաձգվի մինչև 2020-ի հունիսի 30:
Նման պատճառ կարող է համարվել եթե
✅Պետությունը, որի քաղաքացին է հանդիսանում անձը, գտնվում է վարակի բարձր գոտում
✅Եթե սահմանի հատումն արգելված է տվյալ երկրի օրենքով
✅Եթե քաղաքացին, առողջական պատճառներով գտնվում է կարանտինում կամ ինքնամեկուսացման մեջ
✅Եթե քաղաքացին հնարավորություն չունի լքել Վրաստանի տարածքը՝ չվերթների բացակայության պատճառով։ |aliq.ge|
13:19- Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի նոր կարգադրությամբ հանրային տրանսպորտում դիմակների կրումը դարձել է պարտադիր։|theguardian.com|
13:15- Ռուսաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 32 008
Վերջին 24 ժամում ՝ 4070 նոր դեպք
Առողջացածներ՝ 2590
Մահվան ելքեր – 273
|стопкоронавирус.рф|
12:43- Վրաստանի 13 հոգևորականներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ հրաժարվում են Զատկին նվիրված հոգևոր արարողությունների մասնակցել, քանի որ մարդկանց առողջությունն ու կյանքն այլընտրանք չունի:|aliq.ge|
12:41- Ապրիլի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ երկրում 2019թ․ նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության անցած զինծառայողների ծառայության ժամկետը 1 ամսով երկարաձգվել է։ Այս մասին նախագահի որոշումը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնաթերթում (Resmi Gazete)։Որոշման համաձայն՝ 66․000 շարքային և սերժանատական կազմի զինծառայող, որոնց ծառայության ժամկետը լրացել է օրենքով սահմանված 6-րդ ամսին, կզորացրվի 1 ամիս ուշ։ |ermenihaber.am|
12:18- Չինաստանի իշխանություններին կոչ եմ անում տրամադրել կորոնավիրուսի առաջացման տվյալները: Կորոնավիրուսն արդեն 60-ից ավելի ավստրալացիների կյանք է խլել, և հարյուրավոր մարդիկ գտնվում է ծանր վիճակում: Այդ բոլոր ընտանիքները պատասխաններ կպահանջեին, եթե Ավստրալիան հայտնվեր վարակի տարածման էպիկենտրոնում: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ Չինաստանի պարտքն է պատասխանել այդ բոլոր հարցերին, որպեսզի մարդիկ հստակ իմանան, թե ինչ է տեղի ունեցել իրանականում: [Ավստրալիայի ներքին գործերի նախարար Պիտեր Դատոն] |armenpress.am|
11:44- Չմշկորդների միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2020 թվականին գեղասահքի աշխարհի առաջնություն չանցկացնել: Ի սկզբանե այն պետք կայանար մարտին կանադական Մոնրեալ քաղաքում, սակայն հետաձգվեց և այժմ ֆեդերացիայի կայացրած որոշման համաձայն այն առհասարակ չի կայանա: |armenpress.am|
11:42- Թուրքիայում վերջին 1 ամսում սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն և սադրիչ գրառումներ անելու» համար 303 քաղաքացի է ձերբակալվել։ Սոցցանցերում ուսումնասիրվել է 5․603 հաշիվ, որոնցում անհիմն և սադրիչ գրառումներ են կատարվել։ Հայտնաբերվել է 765 օգտատեր։ [ Թուրքիայի ներքին գործերի նախարարություն] |ermenihaber.am|
11:34- Ըստ հաշվարկների մինչև ապրիլի վերջ ավելի քան 5 միլիոն ամերիկացի կթեստավորվի։
Մենք շարունակում ենք զարգացնել մեր կարողությունները։ Շարունակվում է նահանգներին թեստերի ու բժշկական պարագաների մատակարարման գործընթացը, և մենք ուզում են, որ մեր բուժաշխատողներն ու մարդիկ ամբողջ երկրում իմանան, որ մենք հետևողական ենք այս գործում։ [ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս]
11։05- Երեկ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ասել է, որ փակ սահմանների ռեժիմը կպահպանվի մինչև մայիսի 3-ն առնվազն։ Միաժամանակ վարչապետը հայտարարել է, որ ապրիլի 20-իկ սկսած որոշ սահմանափակումների կսկսեն թուլացվել։ |reuters.com|
11։04- Երեկ երեկոյան Սլովիենիայի կառավարությունը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից կսկսի թուլացնել մարտի կեսերից երկրում մտցված սահամանափակումների ռեժիմը։
Սլովենիայում այս պահի դրությամբ գրանցվել է վարակի 1 268 դեպք, 61 հոգի մահացել է։ Չորեքշաբթին առաջին օրն էր մարտի 29-ից ի վեր, երբ երկրում կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպք չէր գրանցվել։|reuters.com|
11։00- Ռուսական ավիափոխադրուղ Աէրոֆլոտը կասեցրել է միջազգային թռիքների տոմսերի վաճառքը մինչև օգոստոս։| rbc.ru|
10։51- Ապրիլի 16-ի դրությամբ Թուրքիայում կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 125 մարդ։ 24 ժամվա ընթացքում անցկացված 40․427 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․801 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 125 դեպք։ Նույն ժամանակահատվածում ապաքինվել է ևս 1․415 հիվանդ։ [Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջա] |ermenihaber.am|
10։47- Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր՝ 370,
Ներառյալ վերականգնված՝ 77,
Մահվան դեպքեր՝ 3,
Կարանտինի ռեժիմում՝ 5035։ |stopcov.ge|
10։16- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 183 հազար 877-ի: Մահացածների թիվն անցել է 146 հազարը: Ապաքինվել է 552 հազար 771 մարդ:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 678 հազար 210 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 34 հազար 641 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում:Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 184 հազար 948 է: Մահացության ցուցանիշը 19 հազար 315 է: |armenpress.am| Կարդալ ավելին
10։05- Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն աշխատանքից հեռացրել է առողջապահության նախարար Լուիս Էնրիկե Մանդետտային վերջինիս հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մանդետտան շարունակ պնդում էր, որ երկրում պետք է իրականացվեն հակավարակային միջոցառումներ։ ներառյալ սոցիալական հեռավորության պահպանումը, մարդկանց մեկուսացումն ու սահմանափակումների իրականացումը, մինչդեռ Բոլսոնարոն մերժում էր բոլոր առաջարկներն ու զգուշացումները՝ հրապարակային ձևով այցելելով հանրային վայրեր, խանութներ, առանց ձեռնոցների ու դիմակի մարդկանց հետ ձեռք սեղմում ու նկարվում։ |theintercept.com|
9։57- Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է մայիսի Հաղթանակի օրվան նվիրված շքերթի հետաձգման մասին։ Նախագահը շեշտել է, որ 9-ին նախատեսված շքերթը և բոլոր միջացառումները կանցկացվեն 2020թ․, սակայն հստակ ժամկետներ չի նշել։|meduza.io|
9։55- Բոյինգ ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է Վաշինգտոն նահանգում նորից աշխատանքի կանչել 27 000 աշխատակցի, որպեսզի վերսկսվի ինքանթիռերի արտադրությունը։ Բոյինգը ամերկյան առաջին խոշոր ընկերությունն է, որ հայտարարում է այս ծավալով նորմալ աշխատանքին վերադառնալու փորձի մասին։ |nytimes.com|
9։52- Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել բոլոր նահանգապետերի հետ ու ներկայացրել կորոնավիրուսի տարածման կանխմանն ուղղված միջոցառումների թուլացման ուղեցույցը։ Հեռախոսազրույցի ժամանակ նախագահը նշել է, որ միջոցառումների թուլացման քաղաքականությունն ու քայլերը թողնում է առանձին նահանգների հայեցողությանը։
Մինչ գործարարները, քաղաքական գործիչներն ու նահանգապետերը զգուշացնում են, որ անբավարար թեստավորումը կարող է վտանգել վերականգնմանն ուղղված բոլոր ջանքերը, Թրամփը պնդում է, որ տնտեսությունը, այնուամենայնիվ, պետք է վերսկի գործել։
Երեկ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ նաև հայտնել է, որ ըստ նոր ուղեցույցի կան որոշ նահանգներ, որոնք կարող են վերսկսել իրենց գործունեությունն անգամ վաղվանից։ |cnn.com|
9։50- Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի զգուշացումից հետո, որ հնարավոր է, որ ԵՄ սահմանները փակ մնան մինչև սեպտեմբեր, ԵՄ ղեկավար մարմինները ևս սկսել են քննարկել այդ հարցը։ Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ մինչև մայիսի կես գործում է ԵՄ տարածք մուտք գործելու արգելքը։
SchengenVisaInfo.com գրավոր հարցմանը ԵՄ ներկայացուցիչները պատասխանել են, որ սահմանների վերաբացումից հետո վիզա ստանալու համար դիմողներին անհրաժեշտ կլինի ներկայացնել լրացուցիչ տեղեկանքներ, այն է՝ կորոնավիրուսի բացասական թեստի արդյունք, որը պետք արված լինի վիզայի համար դիմում ներկայացնելուն նախորդող 14 օրվա ընթացքում։ Միաժամանակ նշվում է, որ չի բացառվում, որ ճանապարհորդողից կպահանջվի 2-րդ անգամ թեստ հանձնել Շենգենի տարածք մուտք գործելուց անմիջապես առաջ։
9։40- Վրաստանում ապրիլի 17-ից հանրային փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դառնում:
Պահանջը չկատարելու դեպքում պատասխանատվություն են կրելու իրավաբանական անձինք` տուգանվելով 15 հազար լարի (5000 ԱՄՆ դոլար): [ՎՀ վարչապետի խոսնակ Իրակլի Չիքովանի] | aliq.ge|
9։14- Ռոտերդամի Ահոյ համերգասրահը, որտեղ այս տարվա մայիսին պետք է կայանար կորոնավիրուսի պատճառով չեղարկված Եվրատեսիլ 2020 մրցույթը, վերապրոֆիլավորվել է ու չորեքշաբթի օրվանից ընդունում է կորոնավիրուսով վարակված հիվանդներին։ Համերգասրահում միաժամանակ կարող է տեղավորվել մինչև 680 հիվանդ։ | reuters.com|