Օտարերկրացիների համար Վրաստանում գտնվելու ժամկետը երկարաձգվել է |aliq.ge|

aliq.ge: Կորոնավիրուսով պայմանավորված՝ երկարաձգվել է օտարերկրյա քաղաքացիների  համար Վրաստանում գտնվելու թույլատրելի ժամկետները:

Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության հատուկ հանձնարարականում: 

Նորությունը կվերաբերի մինչ 2020-ի մարտի 14-ը Վրաստանում օրինական գտնվող ոչ քաղաքացիներին: Այն դեպքում, եթե նրանք չեն կարող լքել Վրաստանը մի շարք պատճառներով, երկրում գտնվելու օրինական ժամկետը կերկարաձգվի մինչև 2020-ի հունիսի 30:

Նման պատճառ կարող է համարվել եթե

  • Պետությունը, որի քաղաքացին է հանդիսանում անձը, գտնվում է  վարակի բարձր գոտում
  • Եթե սահմանի հատումն արգելված է տվյալ երկրի օրենքով
  • Եթե քաղաքացին, առողջական պատճառներով գտնվում է կարանտինում կամ ինքնամեկուսացման մեջ
  • Եթե քաղաքացին հնարավորություն չունի լքել Վրաստանի տարածքը՝ չվերթների բացակայության պատճառով

Նշված դեպքերում օտարերկրյա քաղաքացիների վրա չի տարածվի Վրաստանում գտնվելու օրինական ժամկետների խախտման օրենքը, եթե ներկայացնեն երկիրը լքելու արգելքի մասին փաստաթուղթ:

Միաժամանակ նշվում է , որ այդ ընթացքում Վրաստանում գտնվելը չի կարող հիմք լինել՝ կեցության իրավունք ստանալու համար:

Երկրում փաստացի դադարեցված է ավիահաղորդակցությունը՝ բացառությամբ առանձին հատուկ թռիչքների: Նախօրեին Քաղավիացիայի գործակալությունը հայտնել է, որ կանոնավոր ավիափոխադրումների արգելքը հետաձգվում է մինչև ապրիլի 10-ը: Նոր որոշում կկայացվի՝ առողջապահության նախարարության խորհրդատվությունները հաշվի առնելով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով