2020-04-17-61b34151-d695-4bd7-a27c-91a8f72e40c1.jpg

Հողերի օտարումից առաջացած մուտքերը լիարժեք կուղղվեն համայնքային բյուջեներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կառավարության հեղինակած օրինագիծն Ազգային ժողովի ապրիլի 17-ի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Օրենքի նախագծով նախատեսվում է հողերի օտարումից առաջացող մուտքերն այսուհետ ուղիղ և լիարժեք ուղղել համայնքային բյուջեներ։

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 106 «կողմ» ձայնով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն