2020-04-17-4192935d-c089-4b28-a9de-131e3836c7d2.jpg

Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ չի հարուցվել․ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ

Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրև ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է:

Նշենք նաև, որ պարոն Նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ:

Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն