ԱԺ-ն ընդունեց Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը, նաև քննարկված մյուս նախագծերը |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովը ընդունեց արդեն քննարկված մի շարք նախագծեր: Ազգային ժողովը ընդունեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց միաձայն:

Նշենք,որ համաձայնագրի նախագիծը նպատակաուղղված է ԵԱՏՄ տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման հետ կապված հարաբերությունների կարգավորմանը` միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի իրականացման դեպքում:

Ազգային ժողովը 106 ձայնով ընդունեց Կառավարության կողմից ներկայացված հողային օրենսգրքում փոփոխություններ կտարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջույամբ:

Ընդունվեց նաև ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին լրացումներ և փոփոխություններ կատարելու և տեղական իքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբջությամբ ընդունելու մասին հարցը, որին կողմ քվեարկեց 78 պատգամավոր, դեմ՝ 28:

108 կողմ ձայնով և մեկ ձեռնպահով ընդունվեց նաև ՀՀ քրեական դատավարության օրենսրգքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նպատակ ունի համալիր հարկային ստուգումները դարձնել էլ ավելի նպատակային: Ներկայացվող նախագծով առաջարկվում է ավելի հիմնավոր և նպատակային պայմաններ ստեղծել համալիր հարկային ստուգումների իրականացման բոլոր այն դեպքերի վերաբերյալ, որոնք նշանակվում են հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումներով:

ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնելու դեպքում ՀԴՄ-ի կիրառության դեպքում պարտադիր պահանջ սահմանել՝ ՀԴՄ-ի կտրոնի վրա ապրանքի անվանումն ու ապրանքային դիրքի արտացոլումը։

Եվ վերջում Ազգային ժողովն ընդունեց «Մաքսային կարգավորման» մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Նախագիծն անցավ միաձայն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով