Ջո Բայդենը սկսել է թիմ հավաքել, որպեսզի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Սպիտակ տան ներկայիս թիմն անմիջապես փոխարինի նորով |tert.am|

tert.am: ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը սկսել է թիմ հավաքել Սպիտակ տան համար, որպեսզի 2020 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ներկայիս թիմը անմիջապես փոխարինի նորով, գրում է The Hill-ը։

«Ես հայտարարում եմ, որ այդ գործընթացն արդեն սկսվել է։ Գուցե մեծամիտ է հնչում, բայց չեմ ասի, որ մենք այդ մասին մտածում էինք մեկ ամիս առաջ»,-ասել է Բայդենը և խոստացել, որ այդ թիմը կազմված կլինի «առաջնակարգ մարդկանցից»։

Բայդենը չի հայտնել, թե ով է հայտնվել անցումային թիմում կամ ում է դիտարկում իր պոտենցիալ վարչակազմում բարձրագույն պաշտոններ տալ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ YouGov ընկերության հարցման արդյունքները ցույց են տվել, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի վարկանիշն ավելի բարձր է ամերիկացի ընտրողների շրջանում, քան գործող նախագահ Դոնալդ Թրամփինը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն