ԱՄՆ-ի պետական պարտքը կաճի ռեկորդային չափով. The Washington Post |tert.am|

tert.am: 020թ. ԱՄՆ-ի պետական պարտքն ու ամերիկյան կորպորացիաների պարտքերը կորոնավիրուսի պատճառով կաճեն ռեկորդային չափով: Այս մասին տեղեկացնում է The Washington Post պարբերականը:

Դաշնային բյուջեի պակասորդը կհասնի 4 տրիլիոն դոլլարի, այդպիսի բան չի եղել սկսած 1945 թվականից: Իսկ խոշոր կորպորացիաները, ինչպիսիք են ExxonMobil-ն ու Walgreens-ը, արդեն սպառել են իրենց վարկային գծերը, բայց առաջվա պես նյութական միջոցների կարիք ունեն:

Ձեռնարկատերերն ընտրության առաջ են կանգնել. կա՛մ բաց թողնել վարկային մարումները, կա՛մ աշխատանքից ազատել աշխատակիցներին: Բանկերն արդեն քաղաքացիներից պահանջել են մարել ուսանողական վարկերը և վարկային քարտերի պարտքերը:

«Մենք արդեն պետք է սկսենք անհանգստանալ: Մենք խոսում ենք պարտքի այնպիսի մակարդակի մասին, որի նմանը չի եղել ժամանակակից պատմության մեջ: Մենք արդեն մոտենում ենք մի կետի, որտեղից վերադարձ չկա»,-ասել է Պրիստոնի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ատիֆ Միանը:

Որպես տնտեսությանը սատարելու միջոց, Դաշնային պահուստային հիմնադրամը արդեն իջեցրել է իր հիմնական տոկոսադրույքը զրոյի և իր պորտֆելին ավելացրել է երկու տրիլիոն դոլար:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էր, որ պետությունը չպետք է գումարներ ափսոսա բիզնեսին աջակցելու համար, քանի որ այն շատ է տուժում կորոնավիրուսի պատճառով:

Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականով տարվա վերջին ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կընկնի 5,9%-ով, իսկ այս եռամսյակում անկումը կարող է հասնել 40%-ի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն