Կովկասի բնության հիմնադրամը 285 հազար եվրո է հատկացել բնության հատուկ պահպանվող տարածքներին |hetq.am|

hetq.am: Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում  հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքն է շարունակում նաև Կովկասի բնության հիմնադրամը՝ ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության հարցը:

Կովկասի բնության հիմնադրամը տեղեկացնում է, որ  իրականացվել են 2020 թ. ֆինանսական տարվա համար առաջին գումարային փոխանցումները ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող  բնության հատուկ պահպանվող տարածքներին: Ընդհանուր առմամբ, հատկացվել է ավելի քան 285 հազար եվրո գումար: Օժանդակությունը հատկացվել է 4 ՊՈԱԿ-ների, որտեղ արդեն տարիներ շարունակ աշխատում է CNF-ը:

Նշված գումարից  103 հազար եվրո հատկացվել է  «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, շուրջ 93  հազար եվրո՝  «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 78 հազար եվրո՝ «Դիլիջան»  ազգային պարկին, 10 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Հիշեցնենք, որ հատկացված գումարներով  պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և հավելավճարներին, ֆինանսավորվելու են այն  անհրաժեշտ ծախսերը, որոնք ապահովելու են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքը:

CNF-ը շարունակում է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը, ապահովելու Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն