Քննարկվում է որոշակի տնտեսական գործունեություններ թույատրելու հարցը. վարչապետի օգնական |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը քննարկում է որոշակի տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեությունը թույլատրելու հարցը:

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

«Վարչապետը կառավարության նիստերի ժամանակ արդեն հայտարարել է, որ մենք աստիճանաբար մեղմելու ենք սահմանափակումները և փորձելու ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգընթաց: Բայց, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կվերացվեն, կտեղեկանանք այս շաբաթ պարետատան կողմից պաշտոնական հայտարարության միջոցով: Ես տեղյակ եմ, որ այժմ քննարկվում է որոշակի տնտեսավարող սուբյեկտների որոշակի տնտեսական գործունեությունները թույլատրելու հարցը»,-ասաց Սարգսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով