Փաշինյանը ներկայացրեց թավշյա հեղափոխությունից հիասթափվածների շրջանակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն անձանց շրջանակը, որոնք հիասթափություն են ապրել 2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո։ Այս մասին Փաշինյանը խոսեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում։

«Հիմա Հայաստանում տեղի է ունենում «մեծ հիասթափություն»։ Ուզում եմ խոսենք մեր հանրության այն շերտերի մասին, որոնք հետհեղափոխական այս շրջանում շատ կոնկրետ պատճառ ունեն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այդ «մեծ հիասթափության» շրջանակում են նախորդ իշխանության ներկայացուցիչները, արևմտամետները, քաղաքական ուժերը, իշխանության մեջ եղած և իշխանությանը մոտ կանգնած երիտասարդները, ռուսամետները, օլիգարխիան կամ նախկին օլիգարխները, հուսալի ֆինանսավորման աղբյուրից զրկված լրատվամիջոցները, հոգևորականությունը, սփյուռքի որոշ կառույցներ, նյութական ակնկալիքով հեղափոխությանը մասնակցած մարդիկ, ընկերներն ու բարեկամները։

«Արևմտամետները պետք է հիասթափվեին, որովհետև Հայաստանում արևմտամետ ուժեր չեն եկել իշխանության։ Ռուսամետները պետք է հիասթափվեին, որովհետև իշխանության ներկայացուցիչներն իրենց իշխանությունը նրանց հետ չէին կիսելու։ Պետք է հիասթափություն ապրեր օլիգարխիան կամ նախկին օլիգարխիան, որը զրկվել է շատ արտոնություններից։ Լրատվամիջոցները, որոնք զրկվել են հուսալի ֆինանսավորման աղբյուրներից։ Հոգևորականությունը, որովհետև, ինչքան ՀՀ-ում ընգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այդքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստաում հոգևոր կյանքի սակավությունը»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հեղափոխության հաջողության ապացույցն է այս հիասթափությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն