ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 21-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 1401 դեպք, մեկ օրում թիվն ավելացել է 62-ով։ Ունենք 601 բուժված քաղաքացիներ, մեկ օրում թիվն ավելացել է 29-ով։ Այս պահին փաստացի բուժում ստանում են 768-ը։ Կատարվել է 13929 ընդհանուր թեստավորում։ Ունենք մահվան 24 դեպք։
Մահվան 2 նոր դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: