Արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Անբացատրելի է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կողմից մի շարք հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպանների անունից տարածված հայտարարությունը։ Այն, ինչ անում ենք, նախատեսված է եղել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ, որն արժանացել է թե՛ միջազգային հանրության, թե՛ քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ հայտարարությունում նշված ՀԿ-ների դրական արձագանքին։
Ավելին, Դատական օրենսգրքի կարգավորումները ևս երկար ժամանակ հանրային քննարկում են անցել և նման դիրքորոշում չենք ստացել, հետևաբար այս փուլում նման հայտարարությամբ հանդես գալը չենք կարող բացատրել, թե ինչով է պայմանավորված։
Հ․Գ․1. Հիշեցնեմ, որ որոշ հարցեր օրեր առաջ արդեն իսկ պարզաբանել էինք՝ http://moj.am/article/2703 :
Հ․Գ․ 2. Բազմիցս նշել ենք, որ որոշ առաջարկվող կարգավորումներ հնարավոր են բացառապես սահմանադրական բարեփոխումների արդյունքում»։