Լիբանանի փախստականների ճամբարում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի արևելյան հատվածում գտնվող պաղեստինցի փախստականների համար նախատեսված ճամբարում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը:

Ախտանշաններով անձը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ համապատասխան թեստավորումից հետո հաստատվել է վարակվածությունը:

Տեղի իշխանությունները նշել են, որ անում են ամեն հնարավորը ճամբարում վարակի տարածումը կանխելու համար: Ճամբարում բնակվում են Սիրիայից եկած 55-60 հազար պաղեստինցի փախստականներ:

Լիբանանում կորոնավիրուսով վարակվել է 677 մարդ, վարակի հետևանքով 21-ը մահացել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն