Ծաղկաձորում ունենք 9 մեկուսացման վայր, որտեղ այս պահին մեկուսացման մեջ է գտնվում մոտ 750 քաղաքացի. Արսեն Թորոսյան |news.am|

news.am: Ծաղկաձորում ունենք 9 մեկուսացման վայր, որտեղ այս պահին մեկուսացման մեջ են գտնվում մոր 750 քաղաքացիներ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Ծաղկաձորից վերադառնալիս հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այսօր էլ պատրաստվում ենք ընդունել ՌԴ-ից ժամանող քաղաքացիներին, որպեսզի նրանք 14 օրյա մեկուսացումն անցկացնեն այդ վայրերում եւ բացասական թեստավորման առկայության պայմաններում գնան իրենց բնականոն գործերով։ Այս բոլոր մեկուսացման վայրերում պատշաճ հսկողություն է իրականացվում։ Այդ մեկուսացման վայրերից մոտ 350-ից 400 հոգի ստացել են դրական պատասխան։ Մեկուսացման վայրեր ունենք նաեւ Երեւանում եւ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Գյումրիում, Վանաձորում, Տավուշի մարզում»,- ասաց Թորոսյանը։

Նախարարը կրկին հորդորեց քաղաքացիներին որքան հնարավոր քիչ շփվել հարազատների, բարեկամների հետ, նրա բերեց իր օրինակը. «Ես մոտ 1 ամիս չէի տեսել ծնողներիս, ի վերջո որոշեցի այցելել նրանց, բայց նույնիսկ մատով չեմ կպել նրանց։ Անգամ շատ ուզենալով՝ մորս չեմ գրկել, որպեսզի նրան վտանգի չենթարկեմ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով