Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի|armenpress.am|

armenpress.am: Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունով իրականացվող չարտերային չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատից։

«Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով