ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 24-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 1596 դեպք։ Առողջացել են 728 քաղաքացիներ, այս պահին փաստացի բուժվում են 841-ը։ Կատարվել է 16551 թեստավորում։ Մահվան դեպքերը 27-ն են։ Գրանցվել է 73 նոր դեպք, 69 առողջացած, և մահվան 3 նոր դեպք։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 87, 84 և 81 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: