ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն առողջացած, 28-ը մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17342 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 81 նոր դեպք և 75 առողջացածներ։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: