21։27- Շիրակի թեմի Սուրբ Յոթ Վերք եկեղեցու մոմավաճառի մոտ օրեր առաջ հաստատվել է կորոնավիրուս: Դեպքը հաստատեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Ըստ սրբազանի, երբ մոմավաճառի մոտ հաստատվել է հիվանդությունը, թեստավորվել է թեմի 26 աշխատակից ևս: Բոլոր պատասխանները բացասական են։ Աշխատակիցների մի մասն արդեն գնում են աշխատանքի: Մյուսները գործընկերներին կմիանան մի քանի օրից: |armtimes.com|
18։10- Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք։ Բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման եւ ինքնամեկուսացման գործընթացը։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]
15։57- Պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների ֆինանսական դժվարությունները կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մեղմելու նպատակով մինչև 2020 թվականի հուլիսը թվով 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը կիրականացվի կանխավճարային սկզբունքով: [ՀՀ առողջապահության նախարարություն]
15։54- Պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամներին համավճարային սկզբունքով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն այսուհետև կիրականացվեն ամբողջությամբ անվճար: [ՀՀ կառավարություն]
15։50- Պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անապահովության սահմանային միավորը այսուհետև կլինի «28.00», նախկին «30.01»-ի փոխարեն։ [ՀՀ կառավարություն]
15։38- Մարալիկ եւ Ձորակապ համայնքներում այսօր երեկոյան հնարավոր է հանվեն մուտքի եւ ելքի սահմանափակումները: Համայնքներում վարակվածների թվի շատ մեծ աճ չի գրանցվել, ծայրահեղ ծանր ու ծանր հիվանդներ չունենք։
Մարալիկի առողջական կենտրոնի 4 բժշկի եւ 15 բուժաշխատողի մոտ հաստատվել էր կորոնավիրուս: Բոլոր վարակվածների մոտ հիվանդությունը ընթանում է առանց սիմպտոմների, բացառությամբ 72-ամյա բժշկուհու, որն ուղեկցող հիվանդություններ ունի եւ տեղափոխվել է Երեւան: [Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյան] |news.am|
13։32- Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանխատեսումներով, չնայած նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ շինարարության ոլորտի վրա թողած որոշակի ազդեցությանը, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ մի շարք շինարարական օբյեկտներում շինարարություն է ընթանում:
12։23- Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել։
Կազմակերպվում է տվյալ անձի ընտանիքի մյուս անդամների մեկուսացումը, ճշտվում շփման շրջանակը։[Արթիկի համայնքապետարան]
11։05- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [Ան խոսնակ Ալինա Նիկողոսյան]
11։01- 25.04.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 1677
24 ժամում- 81 նոր դեպք
Առողջացածներ – 803
Փաստացի բուժվողներ – 846
Ընդհանուր թեստեր – 17342
Մահվան ելքեր – 28
21 ժամում- մահվան 1 նոր դեպք, 75 բուժված [ԱՆ]
10։13- Արտաշատի ԲԿ-ից կորոնավիրուսից ապաքինված 3 քաղաքացի դուրս է գրվել ։ Նարնցից մեկի մոտ ախտորոշված է եղել երկկողմանի ծանր թոքաբորբ: Բժիշկներին հաջողվել է բուժել պացիենտին ընդամենը 21-օրյա կարճ ժամանակամիջոցում:
Միջին ծանրության միակողմանի թոքաբորբով 2 պացիենտ՝ 57-ամյա Խ.Կ- և 39-ամյա Ա. Թ.-ն եվս դուրս են գրվել այսօր Կենտրոնից:
Բոլոր պացիենտները դուրս են գրվել վերկանգնման փուլ անցնելուց հետո և առողջացած: [Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյան]