Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․04․20 (թարմացվող)

19։58- ՌԴ Պետդումայի Կոմկուսի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Կալաշնիկովը «Интефакс»-ին հայտնել է, որ գտնվում է հիվանդանոցում և կորոնավիրուսի բուժում ստանում։Նա նշել է, որ ունի բարձր ջերմություն, սակայն միացված չէ թոքերի արհեստական շնչառության ապարատին։  |hetq.am|

 

19։43- Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 966 նոր դեպք, մահացել ևս 66 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 74 588 դեպք, իսկ զոհերի թիվը հասել է 681-ի։ Հիվանդներ գրանցվել են երկրի բոլոր 85 շրջաններում։ Դեպքերի մեծ մասը Մոսկվայում են, որտեղ վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 2 612 նոր դեպք, 41 մարդ էլ մահացել է։ |hetq.am|

 

18։26- Աշխարհում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 2,855,699 է, մահացել է 198,532 մարդ, ապաքինվել՝ 815,891-ը։ Վարակվածների թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն, այստեղ գրանցվել է վարակի նոր 1,298 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 926,530 է։ Մահվան նոր դեպքերը 50-ն են, ընդհանուր առմամբ մահացել է 52,243 հոգի։ Վարակից առողջացել է 110,432 մարդ։ |worldometers.info|

 

16։13- Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ֆինանսական օգնություն կտրամադրի ազգային ֆեդերացիաներին. այս մասին գրում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: ՖԻՖԱ-ն իրեն անդամակցող բոլոր ֆեդերացիաներին միասին կտրամադրի 150 միլիոն դոլար: Անդամ բոլոր ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կստանա մոտ կես միլիոն դոլար: Հավելյալ օգնության պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: |factor.am|

 

15։23- Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության 1 օդաչու և 5 ուղեկցորդուհի հիվանդացել են կորոնավիրուսով։ 5 ուղեկցորդուհիներից 4-ն արդեն դուրս են գրվել, մեկն էլ տնային պայմաններում է բուժում ստանում։ «Աերոֆլոտ»-ում աշխատում է 8,6 հազար ուղեկցորդ և ուղեկցորդուհի, ինչպես նաև 2,7 հազար օդաչու։ Օդաչուներից վարակվել է միայն մեկը։ Նա աշխատանքի ժամանակ չի հիվանդացել, արձակուրդում է եղել՝ Թայլանդում, այժմ էլ բուժումը տանն է ստանում։ |ria.ru||armenpress.am|

11։20- Այս պահի դրությամբ ավելի քանի 5 միլիոն ամերիկացի արդեն թեստովորվել է։ [ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս] |foxnews.com|

11։16- Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 456-ի։ 
Մահացածների թիվը 5 է։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 4949 մարդ։
Ստացիոնար վերահսկողության տակ` 555 մարդ։|stopcov.ge|

10։51- Բելգիայի իշխանությունները նախատեսում են մայիսի 4-ից սկսել սահմանափակումների ռեժիմի աստիճանական թուլացում, ամբողջ գործընթացը կտևի մոտ մեկ ամիս։ |reuters.com|

10։43- Ռուսաստնաում դեռ բարձր է վարակվածների թվի թռիճքային աճի վտանգը, ինքնմեկուսացման 2 շաբաթը բավարար չէ գնահատելու համար, թե արդյոք Ռուսաստանն արդեն անցել է հիվանդության կիզակեետը, ուստի իմ առաջարկն է այն երկարեցնել ևս 2 շաբաթով։ [Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովա] |rbc.ru|

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն