Դեսպանատան իրավաբանը կտեսակցի Վրաստանում կալանավորված ՀՀ քաղաքացուն |panarmenin.net|

panarmenian.net: Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը շուտով կտեսակցի ռադիոակտիվ նյութ տեղափոխելու համար կալանավորված ՀՀ քաղաքացուն։

Հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ-ին, որը, վրացական կողմի հաղորդմամբ, կասկածվում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու մեջ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով