Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ կհիմնանորոգվի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան

Սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ապրիլի 23-ի նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից  ներկայացված առաջին սուբվենցիոն ծրագրային հայտը, որի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված: Այս մասին հայտնում է Կոտայիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Ծրագիրը ենթադրում է ճանապարհահատվածի կապիտալ նորոգում և եզրաքարերի տեղադրում:

Ծրագրի նախահաշվային արժեքը 284.805.790 դրամ է, որից 128.162.605 դրամը (45 %) հատկացվելու է պետական բյուջեի միջոցներից, 156.643.185 դրամը (55 %)՝ համայնքապետարանի:

Նշվում է նաև, որ այս տարվա մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ ասֆալտապատել Աբովյան քաղաքի Հատիսի փողոցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն