ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 28-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 1867 դեպք։ Առողջացել են 866 քաղաքացիներ, այս պահին փաստացի բուժվում են 971-ը։ Կատարվել է 19296 թեստավորում։ Մահվան դեպքերը 30 -ն են։ Գրանցվել է 59 նոր դեպք, 15 առողջացած, և մահվան 1 նոր դեպք։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: