Երեւանի ավագանին ՀՀ նկարիչների միավորմանն ազատեց 3 տարվա չվճարված գույքահարկից. գումարը 9 միլիոն 381 հազար դրամ է |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ավագանին այսօր որոշեց «Հայաստանի նկարիչների միավորում» հասարակական կազմակերպությանն ազատել 9 միլիոն 384 հազար դրամ գույքահարկի վճարումից: Հայաստանի նկարիչների միավորմանը սեփականության իրավունքով պատկանող Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոցի 16, 16/3 համար 40  եւ Աբովյան 16/3 համար 38 հասցեներում գտնվող շինությունների 2017, 2018 եւ 2019 թվականների գույքահարկի գումարը 2020 թվականի մարտի 19-ի դրությամբ կազմում է 9 միլիոն 381 հազար 284 դրամ:

Կազմակերպությունը չունի ֆինանսական միջոցներ եւ գտնվում է ֆինանսական ծանր կացության մեջ, որի հետեւանքով չի կարողանում կատարել գույքահարկի հարկային պարտավորությունները: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև