2020-04-28-5f5fcb01-a4e6-49ae-8f37-1257ca07a1e9.jpg

Երևանում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը

Երևանի ավագանին այսօր կայացած նիստում հավանություն տվեց Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրել համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ, Հնդկաստանի ազգային առաջնորդ, փիլիսոփա Մահաթմա Գանդիի արձանը: Նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Արձանը կտրամադրի հնդկական կողմը, ինչպես նաև կհոգա այն Երևան տեղափոխելու, պատվանդանի կառուցման ու տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն