Ուկրաինայի ԱԳՆ-ից հայտնել են՝ Ուկրաինան Վրաստանը համարում է հուսալի բարեկամ և դաշնակից երկիր:
Ապրիլի 24-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր՝ եթե Սաակաշվիլին պաշտոն ստանա Ուկրաինայում, Վրաստանը հետ կկանչի իր դեսպանին այդ երկրից:
Վրաստանի նախկին նախագահը հայրենիքում մեղադրվում է մի քանի քրեական գործերի շրջանակում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սաակաշվիլիին առաջարկել է փոխվարչապետի պաշտոնը ստանձնել կառավարությունում: