2020-04-28-be5049ea-a6fc-4c38-81ef-094c300cd5a8.jpg

Ուկրաինայի կառավարությունը Ռադայից հետ է կանչել Սահակաշվիլին փոխվարչապետի պաշտոնում առաջադրելու առաջարկությունը

Ուկրաինայի կառավարությունը Ռադայից հետ է կանչել Վրաստանի նախկին նախագահ Միխայել Սահակաշվիլին փոխվարչապետի պաշտոնում առաջադրելու առաջարկությունը: Այս մասին հայտնում է rbc.ru-ն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սաակաշվիլիին առաջարկել է փոխվարչապետի պաշտոնը ստանձնել կառավարությունում: Իսկ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր՝ եթե Սաակաշվիլին պաշտոն ստանա Ուկրաինայում, Վրաստանը հետ կկանչի իր դեսպանին այդ երկրից:

 
 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն