Սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները կվերացվեն մայիսի 4-ից․ Ավինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները։ Այս մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։

«Հիմնականում մենք սահմանափակումների հանման որոշումները կայացնում ենք՝ ելնելով վարակի տարածման ցուցանիշից, դրա ինտենսիվությունից։ Մեծ հավանականությամբ, մայիսի 4-ից կրկին մեծ փաթեթով կվերացվեն որոշ սահմանափակումներ մշակող արդյունաբերությունում, սպասարկման ոլորտում գործող գեղեցկության սրահներում և մի քանի նմանատիպ այլ կազմակերպություններում, իհարկե, որոշակի կանոնների պահպանմամբ», – նշեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ հետագայում դիտարկվելու են նաև բացօթյա սրճարանների, ինչից հետո միայն՝ փակ սննդի օբյեկտների բացման հնարավորությունները։ ՀՀ արտակարգ դրության ռեժիմի պարետը շեշտեց, որ արդեն իսկ սահմանափակումներ են հանվել շինարարության ոլորտում, մշակվող արդյունաբերության ոլորտում և դրանց տարբեր ենթաոլորտներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով