21:21- Կորոնավիրուսով վարակվածների թիվը Բելառուսում 1 օրում աճել է միանգամից 973-ով, և սա ռեկորդային թիվ է երկրում կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում։ Վարակման դեպքերի հանրագումարային թիվը հասել է 13 181-ի։ Մինչ այդ, մեկ օրվա ընթացքում Բելառուսում կորոնավիրուսից մահացածների թիվը ավելացել է ևս 5-ով ու հասել է 84-ի։ |ռուսական «Գազետա»| |shantnews.am|
21:20- Կանադայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը դարձել են 50 հազար 373, վերջին օրվա ընթացքում արձանագրվել է 1348 նոր դեպք: Վերջին տվյալներով՝ մահացել է 2904 մարդ
Ապրիլի 28-ին հայտարարվել էր 49 հզր 25 դեպքի և 2 հզր 766 մարդու մահվան մասին: Վարակն ավելի շատ տարածված է Քվեբեկ և Օնտարիո նահանգներում: |armenpress.am|
20:50- Հունաստանում հանրային տրանսպորտում և փակ տարածքներում գտնվելիս բժշկական դիմակ կրելը կլինի պարտադիր, քանի որ մայիսի 4-ից մի շարք սահմանափակումներ վերացվելու են: Դիմակ չկրելու պատճառով տուգանքը կազմելու է 150 եվրո:
20:45- «Լա Սկալա» օպերային թատրոնը պատրաստվում է դռները բացել սեպտեմբերից, սակայն կոնկրետ ամսաթիվ դեռևս հստակեցված չէ: Բացման առաջին համերգին կատարվելու են Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» և Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: Առաջին կատարումը նվիրված է լինելու կորոնավիրուսի զոհերին, երկրորդը՝ դրա դեմ խորհրդանշական հաղթանակին: |armenpress.am|
20:43- Հաշվի առնելով կորոնավիրուսի ազդեցությունը՝ մասնակի գործազրկության օրերի մեխանիզմը կերկարաձգվի մինչն հունիսի 1-ը, որպեսզի օգնենք գործատուներին, որոնք ունեն դժվարություններ՝ իրենց աշխատակիցներին վճարումներ կատարելու հարցում և պաշտպանել վերջիններիս աշխատանքը կորցնելու ռիսկից: [Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերան] |armenpress.am|
19:05- Իրանում անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 1 073 նոր դեպք, հաշվի առնելով այդ տվյալները, վարակվել է ընդհանուր առմամբ 93 657 մարդ, որից գրեթե 6 հազարը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 73 791-ը։ |ԱՆ պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուր|
19:00- Բուլղարիայի Սևծովյան տարածաշրջանում ամառային զբոսաշրջային սեզոնի նախապատրաստական աշխատանքները կսկսվեն հունիսի 15-ին, իսկ հուլիսի 1-ին Բուլղարիան բաց կլինի զբոսաշրջիկների համար։ Երկրում տուրիզմը կազմում է ՀՆԱ-ի 12%-ը և ապահովում է 11% զբաղվածություն: [զբոսաշրջության նախարար Նիկոլինա Անգելկովա] |aysor.am|
18:23- Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, անդրադառնալով քաղաքում մահացությունների թվի աճի վերաբերյալ խոսակցություններին, ասել է․ «Երբ նայում ենք մահացության վիճակագրությանը, այս տարի նախորդ 2-3 տարիների համեմատությամբ 30-35 տոկոսով ավել մահեր են գրանցվում»։
Նա, սակայն դժվարացել է ասել, թե այդ ավել մահացությունների որ մասն է պայմանավորված կորոնավիրուսով, քանի որ վիճակագրության մեջ առանձին չի նշվում դա։ Միայն նշել է, որ վերջին 1 ամսում օրական մահացությունների թիվը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ 80-90-ով, իսկ երբեմն նաև 100-ով ավել են լինում։ |ermenihaber.am|
17։06-Կորոնավիրուսի տարածմանն ուղղված քայլերը բացասական ազդեցություն են ունցել ԱՄՆ տնտեսական ցուցանիշների վրա։ Այսպես, ԱՄՆ առևտրի դեպարտամենտը հայտնում է, որ առաջին անգամ 2014թ․-ից սկսած 2020թ․ առաջին եռամսյակի ՀՆԱ-ն կրճատվել է տարեկան կտրվածքով 4,8 տոկոսով։|washingtonexaminer.com|
14։55- Իրանում կորոնավիրուսի ապրիլի 29-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 073-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 93 հազար 657: Նշված ժամանակահատվածում մահացածների թիվն ավելացել է 80-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 957 մարդ: [Իրանում ՀՀ դեսպանություն]
14։50- Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է շարունակվել հունիսից:Պրեմիեր լիգան պլանավորվում է վերսկսել հունիսի 13-ին: Այժմ առաջնության կազմակերպիչները ձգտում են երկրի կառավությունից թույլտվություն ստանալ թիմերի մարզումները վերսկսելու համար: |armenpress.am|
13։08- Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5 հազար 841-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 99 հազար 399: Այս ընթացքում ապաքինվել է ավելի քան 10 հազար մարդ, 972-ը մահացել է: |armenpress.am|
11։23- Պեկինից Թբիլիսիի միջազգային օդանավակայան է իրականացվել հատուկ չվերթ, որով Վրաստան է բերել 52 տոննա բեռ, այդ թվում`40 հազար կորոնավիրուսի ախտորոշման PCR թեստ, 20 հազար հակամարմինների թեստ, ինչպես նաև պաշտպանիչ սարքավորումներ: |aliq.ge|
11։27- Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակը՝ Օսկար մրցանակաբաշխության կազմակերպիչները որոշել են այս տարի մրցանակի համար հավակնորդների ցուցակը կազմելու համար ընտրություն կատարել միայն այն ֆիլմերի շարքից, որոնք ցուցադրվել են առցանց։|oscara.com|
11։21- Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքների չեղարկման ժամանակահատվածը երակարաձգել է մինչև մայիսի 28-ը։ Նշվում է, որ այդ որոշումը տարածվում է թե՛ արտաքին, թե՛ ներքին թռիչքների վրա։ |ermenihaber.am|
10։21- Ապրիլի 29-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի վարակի 6 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում կազմում է 517: Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 168 մարդ, մահացել՝ 6-ը: Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5153 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 549 պացիենտ: |aliq.ge|
10։50- Թուրքիայում ապրիլի 28-ի դրությամբ կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 92 մարդ։ 24 ժամվա ընթացքում անցկացված 29․230 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․392 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 92 դեպք, ապաքինվել է 5․018 մարդ։[Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջա] |ermenihaber.am|
10։32- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 138 հազար 919: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 218 հազարը: Ապաքինվել է 956 հազար 064 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 035 հազար 765 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 59 հազար 266 է:
Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 232 հազար 128 է: Գրանցվել է վարակի 2 հազարից ավելի նոր դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 23 հազար 822: |armenpress.am|
9:20- Հյուսիսային Կարոլինա նահանգում մոպս տեսակի շան մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ինչն ԱՄՆ տարածքում շան վարակվածության առաջին հայտնի դեպքն է, հայտնում են Դյուկի համասրանի գիտնականները։ Ընտանիքի 3 անդամ, որտեղ ապրում է շունը, ևս վարակված է կորոնավիրուսով։ |nytimes.com|
9:18- Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլասիոն հայտարարել է, որ այս տարի քաղաքում ավագ դպրոցի շրջանավարտների համար ավարտական միջոցառումներն կկազմակերպվեն մեկ ընդհանուր օնլայն միջոցառման ձևաչափով, որին կմասնակցեն նաև հատուկ հրավիրված հյուրեր։ |nbcnews.com|
9:14- 2019 – 2020 մրցաշարի պորֆեսիոնալ սպորտային խաղերը, մասնավորապես՝ ֆուտբոլը, հնարավոր չի լինի անցկացնել։ Որպեսզի միջոցառումների կազմակերպիչներն ունենան հստակ պատկեր, ուզում եմ ասել, որ զանգվածային սպորտային ու մշակութային միջոցառումները, որոնք կարող են հավաքել 5 000 հոգուց ավել ու դրանց մասին պետք է տեղակացվի ոստիկանությունը, դրանք չեն կարող կայանալ մինչև սեպտեմբեր ամիսը։ [Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպ] |reuters.com|