ԱՄՆ-ն կարող է սկսել կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում միջազգային ուղևորների շրջանում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է կորոնավիրուսի ախտորոշման լայնածավալ թեստավորման հնարավորություն ԱՄՆ եկած այն ուղևորների շրջանում, որոնց երկրներում ներկայում նկատվում է վարակի բռնկում:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը:

«Մենք մտածում ենք այն ուղղությամբ, որպեսզի դա կատարենք վարակի բռնկման երկրից եկած ուղևորների շրջանում»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը: Նախագահի խոսքով՝ իրենք ավիափոխադրողների հետ աշխատում են այդ ուղղությամբ: Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ուղևորների շրջանում թեստավորումը կարող է սկսվել «մոտ ապագայում»: Նախագահը տեղեկացրել է, որ նման ստուգումներն առաջին հերթին կարող են անցկացվել Բրազիլիայից եկող ուղևորների շրջանում, որտեղ ներկայում նկատվում է վարակի բռնկում:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով